Jump to content

Լիամ Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիամ Ֆոքս
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Գլազգոյի համալսարանի բժշկական դպրոց (1983)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր East Kilbride, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ամուսին Jesme Baird?
 
Կայք՝ liamfox.co.uk

Լիամ Ֆոքս (անգլ.՝ Liam Fox, սեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1][2], East Kilbride, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը 2010 թվականի մայիսից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 14-ը։ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գլազգոյի համալսարանի բժշկական դպրոցը։ 1992 թվականի ընտրություններում ընտրվել է Համայնքների պալատ, այդ ժամանակվանից պարբերաբար վերընտրվել է։ 1992-1997 թվականին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններում, ինչպես նաև գանձապետարանում։

1999-2003 թվականներին եղել է առողջապահության ստվերային նախարար։ 2003-2005 թվականներին եղել է Պահպանողական կուսակցության երկու համանախագահներից մեկը։ 2005 թվականի մայիս-դեկտեմբերին կարճ ժամանակամիջոցում եղել է ստվերային արտաքին գործերի նախարար։ 2005 թվականի սեպտեմբերին Ֆոքսն իր թեկնածությունն էր առաջադրել Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության համար, որը ի տարբերություն կուսակցության նախագահի տեխնիկական պաշտոնի, թույլ էր տալիս որոշել կուսակցական քաղաքականությունը։ Քվեարկության երկրորդ փուլում Ֆոքսը պարտվել է՝ ստանալով 51 ձայն՝ Դևիդ Դևիսի 57 ձայների և Դևիդ Քեմերոնի 90 ձայների դիմաց։ Դեկտեմբերի 6-ին Ֆոքսը դարձել է պաշտպանության ստվերային նախարար։

2003 թվականին քվեարկել է Իրաք ներխուժելու օգտին[3]։ Քվեարկել է նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հավասար իրավունքների դեմ, ԵՄ-ին ինտեգրման խորացմանը դեմ և կողմ Լորդերի ընտրովի պալատին[3]։ Ֆոքսը Աֆղանստանում բրիտանական զորքերի ներկայության կողմնակից է։

2010 թվականի մայիսի 12-ին դարձել է պաշտպանության նոր նախարար Դևիդ Քեմերոնի կառավարությունում։ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին հրաժարական է տվել պաշտոնական պատվիրակությունների կազմում իր ընկերոջն պաշտոնական պատվիրակության մեջ ընդգրկելու առիթով ծագած սկանդալի պատճառով[4]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեում բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նոր կառավարությունում Թերեզա Մեյը նշանակվել է միջազգային առևտրի նախարարի պաշտոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Ֆոքս» հոդվածին։